Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԵԽ պատգամավորը Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու քայլ է ակնկալում

ԵԽ պատգամավորը Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու քայլ է ակնկալում
29.10.2020 | 23:03

Եվրախորհրդարանում ամենամեծ` Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը ոչ թե բառեր, այլ գործողություններ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա անթիվ սադրանքների դեմ:

«Թվիթերի» իր միկրոբլոգում Վեբերը գրել է. «Բավական է: Սա ոչ հունական, ոչ կիպրական, ոչ էլ ֆրանսիական խնդիր է, սա համաեվրոպական հարց է: ԵՄ երկրների ղեկավարները պետք է սանկցիաներ կիրառեն Թուրքիայի դեմ: Եկեք օգտագործենք Եվրամիության տնտեսական կարողությունը սա անելու համար»։

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ